Պարզվում է՝ Անդոնը որոշել է խելք սովորեցնել հրեաներին ու մատնացույց արել այն, թե ինչպես  մի քանի հարյուր հոգի տակնուվրա արեցին ազգ-բանակը, եթե դա չէր տնօրինվում այն գիտակցումով, որ լավագույն միջավայրը խաղաղ միջավայրն է, իսկ դրան հասնելու համար,ըստ Անդոնի, պետք է ունենաս ինչ-որ բան զիջելու ունակություն: 

 

Ինչո՞ւ է Անդոնը մատնացույց արել մերձավորարևելյան հակամարտությունը՝ խելք սովորեցնելով հրեաներին: Ի՞նչ է, Ցախալը չէ՞ր պատկերացնում այն հետևանքները, որոնց պետք է հանգեցնեին իր քայլերը: Մյուս կողմից՝ հարց է առաջանում՝ իսկ Նիկոլը, երբ կար արցախյան խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու իրական հնարավորություն, ինչո՞ւ չարեց այն զիջումը, որի շնորհիվ կպահպանվեր ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը շան օրը չէր ընկնի: Կամ ինչո՞ւ փոզեց Պուտինի առաջարկը՝ պատերազմը կեսից կանգնացնելու ու Շուշին մերը թողնելու: Հիմա՞ է իմաստանցել Նիկոլը՝Անդոնի շուրթերով խաղաղության գովազդն անելով մի դեպքում, երբ սա ոչ թե խաղաղություն է, այլ՝ գերեզմանային հանգստություն: 

 

Անդոնը, ըստ երևույթին, անկլավները կամ Հայաստանի ուղի կեսը թուրքին տալու համար քարոզչական հիմքեր է նախապատրաստում, որ երբ երկիրը վերջնականապես վարի տան, հայտարարեն, թե փոխարենը տասնյակ հազարավոր կյանքեր են փրկել,բա հո բոլորին թուրքի ձեռքը չէի՞ն տալու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել